«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Մոնտաժված ձայնագրություններով անորակ սարքված քաղաքական հետապնդում

Մոնտաժված ձայնագրություններով անորակ սարքված քաղաքական հետապնդում
14.08.2025 | 11:12

Հանրության համար օր օրի պարզ է դառնում, որ «Սրբազան պայքարի» գործը ոչ այլ ինչ է, քան մոնտաժված ձայնագրություններով անորակ սարքված քաղաքական հետապնդում:

Գործընկերներս՝ Հովհաննես Խուդոյանն ու Ռուբեն Մելիքյանը, արդեն հանդես են եկել հետաքրքիր բացահայտումներով։

Մասնավորապես՝ Հովհաննես Խուդոյանի հրապարակած ձայնագրությունը պայթեցրեց «2 հոգի գյուլլելու ու 15-ին էլ բանտ նստացնելու» փուչիկը, որը իշխանական քարոզիչները ծամոնի պես ամեն օր ծամում էին տարբեր եթերներում ու ամբիոններում։

Այս գործով մի բան էլ՝ իմ կողմից։

Աղվան Արշակյանի մասով տարբեր հարցազրույցներում պնդում էի, որ վարույթում ոչ միայն առկա չեն Աղվանի մեղքը հիմնավորող ապացույցներ, այլ հակառակը՝ կա նրա առնչությունը այդ «Չհանցագործությանը» հերքող ապացույց։ Ահա՛ այդ ապացույցը. Աղվան Արշակյանը Բագրատ Սրբազանի հետ խոսելիս հարցնում է, թե ինչ է նախապատրաստվում իրականացնել։ Իսկ Սրբազանը պատասխանում է, որ «կիմանաք էն ժամանակին, որ ժամանակին՝ պետք ա»։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ Աղվանը որևէ տեղեկություն էլ չի ունեցել պլանավորվող որևէ գործողության մասին (հերթական անգամ կրկնեմ, որ պլանավորվող գործողությունները որևէ կրիմինալ չէին պարունակում):

Աղվանի «մեղքը» հիմնավորող որևէ այլ ապացույց գործում առկա չէ։

Առողջական լրջագույն խնդիրներ ունեցող և որևէ բանին առնչություն չունեցող երիտասարդ այս տղան 44 օր անցկացրեց բանտում, այժմ էլ՝ տնային կալանքի տակ է։

Վարազդատ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 4255

Մեկնաբանություններ